Մեր առաքելությունն է աճեցնել էկոլոգիապես մաքուր սնունդ՝ բացառիկ գենետիկայով օժտված բարձրարժեք կենդանիների բուծման լավագույն ավանդույթները համադրելով վերականգնվող արոտների հետ:
Տարվա ամբողջ ընթացքում մեր կենդանիներն արածում են լեռնային փարթամ եւ թարմաբույր ալպիական արոտներում` շրջապատված կենսաբազմազանությամբ հարուստ եւ սաղարթախիտ անտառներով:
 
																				

 








 
 