Մեր մարգագետնային արոտավայրերն առանձնահատուկ են վայրի նուրբ ծաղիկների եւ բազմաթիվ դեղաբույսերի համար, եւ նրանցից յուրաքանչյուրը մեր աճեցրած մսի համը դարձնում են յուրահատուկ: Ծովի մակերեւույթից 1800-2300 մետր բարձրության վրա գտնվող մեր արոտները քավ միջավայր են բազմաթիվ հազվադեպ հանդիպող բույսերի համար, որոնցից ամեն մեկն առանձնահատուկ համ է հաղորդում մեր արտադրանքին։
Մեր լեռնային մարգագետիններն ունեն բարձր բուսաբազմազանություն`ավելի քան 140 բուսատեսակներ, ներառյալ 30 հազվադեպ դեղաբույսերը, որոնք բոլորը միասին ստեղծում են հավասարակշռված եւ առողջ սննդակարգ մեր կենդանիների համար: Bionutrient Food Association-ի (https://www.bionutrient.org) վերջին ուսումնասիրության համաձայն՝ մսի սննդային արժեքը կախված է միայն արոտավայրերի բուսաբազմազանությունից։