Mountain High Farms-ի պարզ, միաժամանակ արդյունավետ մոտեցումը սթրեսից զուրկ բնական միջավայրում արածող կենդանիների եւ մաքուր օդով լեռնային զուլալ առվակների ափերին սփռված մարգագետինների փարթամ բուսականության համատեղումն է: Այս բնական ներդաշնակության մեջ աճեցվում է բարձրորակ, առողջարար, նուրբ եւ համային բարձրագույն հատկանիշներով օժտված մթերք, որոնք առաջարկելով հպարտ լինելու հետ միաժամանակ մենք հոգ ենք տանում բնության մասին:
Մեր ֆերման ռազմավարորեն տեղադրված է չքնաղ Դիլիջան ազգային պարկի կենտրոնում, որտեղ առկա են 140 բուսատեսակներ, քաղցրահամ եւ զուլալ լեռնային գետակների և առվակների լայն ցանց` ծովի մակերեւույթից 1700-ից 2400 մետր բարձրության վրա: Այս եզակի միջավայրի համակցությունն իրականություն է դարձնում մեր հանձնառությանը` աճեցնել կենդանիներ, որոնց լավագույն բնական պայմաններում աճեցնելով ստացվում է միս, որն աչքի է ընկնում իր բարձրակարգ համով եւ նրբությամբ: