
ԱՄՆ վարչակազմի վերականգնողական գյուղատնտեսության նախաձեռնության ազդեցությունը համաշխարհային և Հայաստանի գյուղատնտեսության վրա
Գյուղատնտեսության հարացույց փոփոխություն ԱՄՆ-ում
2025 թ. հուլիսին ԱՄՆ վարչակազմը ներկայացրել է լայնածավալ նախաձեռնություն՝ նպաստելու վերականգնողական գյուղատնտեսությանը որպես առաջնահերթություն, սահմանելով ռոտացիոն արածեցումը որպես հողի վերականգնման, կլիմայի կայունության և հանրային առողջության ապահովման անհրաժեշտություն: Այս նախաձեռնությունը, որը ներառված է «Կրկին առողջացնենք Ամերիկան» (MAHA) ծրագրային շրջանակներում, նպատակ ունի փոխել այն եղանակը, համաձայն որի կենդանիներն ինտեգրվում են գյուղատնտեսական տարածքներում:
Արդյունքում՝ ավելի ավանդական, արդյունաբերական մեթոդների փոխարեն, որոնք հաճախ վնասում են հողը, այս նախաձեռնությունը կարևորում է կենդանիների տեղաշարժի ձևն արոտավայրերում՝ նմանակելով բնությանը, թույլ տալու համար խոտածածկույթին լիովին վերականգնվել արածեցումների միջև ընկած ժամանակահատվածում:
ԱՄՆ վերականգնողական արածեցման վրա կենտրոնացված մոտեցման գլոբալ նշանակությունը
Չնայած նախաձեռնությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, դրա ազդեցությունը զգալի է ամբողջ աշխարհում: Խոտը ծածկում է երկրի մոլորակի ցամաքային մակերեսի գրեթե 40%-ը՝ սկսած Հարավային Ամերիկայից մինչև Կենտրոնական Ասիայի սարապատ տարացքները, Աֆրիկայի սավաննաները և Ավստրալիայի տափաստանները: Այդ տարածքների մեծ մասն առերեսվում է նմանատիպ մարտահրավերների հետ, ինչպիսիք են հողի դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստները, էրոզիան և քիմիական պարարտանյութերից ու մոնոկուլտուրաներից չափազանց մեծ կախվածությունը:
Արդյունաբերական և վերականգնողական եղանակներով աճեցված մսի տարբերությունը
Այս շարժման առանցքային բաղադրիչը արդյունաբերական և վերականգնողական եղանակներով աճեցված մսի տարբերությունն է: Արդյունաբերական եղանակով մսի աճեցման համակարգերը բնութագրվում են կենդանիների խիտ տեղաբաշխման կերավանդակներով, հացահատիկային կերակրմամբ, հակաբիոտիկների լայն օգտագործմամբ և քիմիական պարարտանյութերից ու մոնոկուլտուրաներից բարձր կախվածությամբ: Թեև այս համակարգերը բարձր արդյունավետությամբ արտադրում են մեծ քանակությամբ միս, դրանք հաճախ վնասում են հողը, նվազեցնում կենսաբազմազանությունը, ավելացնում ջերմոցային գազերի արտանետումները և արտադրում ավելի ցածր սննդային արժեքով միս:
Վերականգնողական եղանակով աճեցված միսը ստացվում է առողջ, կենսաբանական տեսանկյունից ակտիվ արոտավայրերում աճեցված կենդանիներից: Ռոտացիոն արածեցումը խթանում է բույսերի աճը, կառուցում է հողի օրգանական նյութը և խթանում սննդանյութերի շրջանառությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ արոտավայրում աճեցված կենդանիների միսը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, կոնյուգացված լինոլեիկ թթվով (CLA) և վիտամիններով՝ A, D և E, իսկ հագեցած ճարպերի և քիմիական մնացորդների մակարդակը ցածր է:
Ինչ է նշանակում ԱՄՆ նախաձեռնությունը Հայաստանի գյուղատնտեսության համար
Հայաստանը՝ երկրի համար բնորոշ լեռնային, ալպյան արոտավայրերով և փոքրից միջին չափի անասնապահական ֆերմաներով, անմիջապես է առերեսվում պահի կարևորությանը։ Հայաստանի արոտավայրերը պատմականորեն տուժել են գերարածեցումից, հողերի մասնատվածությունից ծագած խնդիրներից և հողի էրոզիայից՝ սահմանափակելով գյուղատնտեսական արտադրողականությունն ու շրջակա միջավայրի առողջությունը: Վերականգնողական արածեցման գործելակարգերը տրամադրում են ճանապարհային քարտեզ՝ համակարգերը վերականգնելու համար:
Հայաստանի գյուղատնտեսության մրցունակության բարձրացման հնարավորությունները
Հայաստանն առերեսվում է ներմուծված արդյունաբերական մսի աճող մրցակցության հետ, որը հաճախ արտադրվում է ավելի ցածր գնով քան տեղում արտադրվող արդյունաբերական միսը, որն ունի նաև առավել ցածր սննդային արժեք և ավելի մեծ միջավայրային ազդեցություն: Վերականգնողական գյուղատնտեսությունը տրամադրում է ռազմավարական առավելություն: Բարձր սննդարարությամբ արոտավայրերի խոտով աճեցված միսը կարող է մրցակցել տեղական և միջազգային շուկաներում որպես պրեմիում, բարձրակարգ արտադրանք:
Mountain High Farms-ը՝ Հայաստանում վերականգնողական գյուղատնտեսության առաջամարտիկ
Հայաստանում այս վերափոխման առջևում կանգնած է Mountain High Farms-ը, որը լայնորեն ճանաչվում է որպես վերականգնողական գյուղատնտեսության առաջնորդը Հայաստանում: Ֆերման իրականացնում է վերականգնողական արածեցում և այլ վերականգնողական կանոնակարգեր՝ վերականգնելով արոտավայրերը, բարելավելով կենսաբազմազանությունը և բարելավելով հողի և ջրի առողջությունը:
Mountain High Farms-ն աճեցնում է տոհմային Սև Անգուս ԽԵԿ և Դորպեր ոչխարներ, կառավարվող արոտավայրերում: Ֆերմայի մոտեցումը կարևորում է հողի առողջությունը, արոտավայրերի վերականգնումը և կենդանիների առողջությունը, արտադրելով բարձր սննդարար, բարձրակարգ միս՝ ցույց տալով կայուն հողօգտագործման արդյունավետությունը:
Գլոբալ դասեր և Հայաստանի ապագան
ԱՄՆ վարչակազմի վերականգնողական արածեցման նախաձեռնությունը մաս է կազմում ավելի լայն, գլոբալ շարժման, որը ցույց է տալիս, որ կենդանիները կարող են լինել էկոլոգիական վերականգնման՝ այլ ոչ դրա վնասման գործիք: Հայաստանի համար այս մոտեցումը տրամադրում է ճանապարհային քարտեզ՝ արոտավայրերը վերականգնելու, սննդի որակը բարելավելու, կենսաբազմազանությունը բարձրացնելու և գյուղական տնտեսությունը ամրապնդելու համար:
Հեղինակ՝ Աշոտ Պողոսյան
Mountain High Farms-ի համար


Leave a reply