ԿԱՆԱՉ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՈՒՆ

Mountain High Farms-ը կիրառում է վերականգնողական արածեցում, որը հայտնի է նաեւ Հոլիստիկ կառավարում անվամբ: Այն խթանում է կենդանիների առողջությունը եւ նրանց մսային բարձրակարգ հատկանիշները` միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը:

Այս նորարարական մոտեցումը չեզոքացնում է կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի դեգրադացիային հանգեցնող միտումներ՝ միաժամանակ բարձրացնելով կենդանիների արտադրողականությունը և դրականորեն նպաստելով բնական էկոհամակարգերի ամբողջականությանը:

Վերականգնողական արածեցումը բնութագրվում է տեղամասերի կառավարվող հարափոխմամբ, ինչը բացառում է գերարածեցումը` բույսածածքին հնարավորություն տալով վերականգնվել: Սա, իր հերթին, ոչ միայն նպաստում է բույսերի եւ վայրի բնության կենսաբազմազանության զարգացմանը, այլեւ առողջացնում է հողը, հնարավորություն տալով բնական միջավայրային համակարգերին դիմակայել կլիմայի փոփոխության արդյունքով պայմանավորված արհավիրքներին, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտը, հողերի էրոզիան, եւ այլն:

Վերականգնողական արածեցմանն գիտակից մոտեցմամբ զարգանում եւ ամրանում են արոտները՝ մեղմելով այն վնասակար հետեւանքները, որը սովորաբար տեղ են ունենում անվերահսկվող արածեցման դեպքում:

Ավելին, այս մոտեցումը խթանում է ածխածնի պահուստավորմանը, որը որոշիչ է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման եւ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների մեղմման համար:

Mountain High Farms-ը պատասխանատու եւ վերականգնվող երկրագործության չափանիշ է՝ առաջնահերթելով կենդանիների եւ շրջակա միջավայրի բարեկեցությունը: