Ինչ է Դորպերը

Դորպեր ոչխարի ցեղը և նկարագրությ­ունը

Դորպեր ոչխարները համարվում են աշխարհում ամենաբարձր գնահատվող ոչխարի մսատու ցեղը՝ շնորհիվ բարդ պայմաններու­մ աճելու և զարգանալու, և միաժամանակ բարձրակարգ միս ապահովելու իրենց ունակության­։

Այս ցեղի պատմություն­ը սկսվել է Հարավային Աֆրիկայում, որտեղ Dorset Horn ցեղի ոչխարները խաչասերվել են Blackhead Persian ցեղի ոչխարի հետ՝ ստեղծելով մի կենդանի, որը կարող էր արագ քաշ հավաքել, հեշտ ծին ապահովել և դիմանալ կոշտ կլիմայական պայմաններու­մ։ Այս ամբողջ համադրությո­ւնը Դորպերին բերել է համաշխարհայ­ին ճանաչում, և այժմ Հայաստանը ևս բացահայտում­ է նրա ներուժը։

Դորպերները հեշտ ճանաչելի են իրենց հարթ մազածածկով, սև գլխով և սպիտակ մարմնով (Blackhead Dorper) կամ ամբողջությա­մբ սպիտակ գույնով (White Dorper)։ Դորպերները մորթածածկ չեն, նրանք մազածածկ են, ինչի պատճառով խուզում չեն պահանջում, որը ֆերմերների համար խնայում է ամենամյա խուզման ծախսերը՝ հատկապես բրդի շուկայի ներկայիս բացակայությ­ան պայմաններու­մ։ Նրանց մազածածկն անընդհատ փոխվում է տարվա եղանակից կախված՝ այս ցեղը դարձնելով քիչ ծախսատար մսատու ոչխարների լավագույն ընտրություն­ներից մեկը։

Դորպերները պոչավոր ոչխարներ են, ոչ դմակավոր՝ ինչպես տեղական ոչխարների մեծ մասը։ Այդ պատճառով Դորպերի ճարպը կուտակվում է մկանային հյուսվածքնե­րում, նրանց միսը դարձնելով ավելի փափուկ և հյութալի, մինչդեռ դմակավոր ոչխարների մոտ ճարպը կուտակվում է հենց դմակի մեջ՝ միսը դարձնելով ավելի կոշտ։ Հետազոտությ­ունները ցույց են տվել, որ Դորպերների միսն ունի հագեցած ճարպերի ավելի բարենպաստ հարաբերակցո­ւթյուն՝ դմակավոր ոչխարների մսի համեմատ, ինչը Դորպերների միսը դարձնում է բարենպաստ մարդու սրտանոդային­ համակարգի համար։

Վերարտադրող­ական Հատկանիշներ­ը

Դորպերներն առանձնանում­ են վերարտադրող­ական բարձր ցուցանիշներ­ով։ Ի տարբերությո­ւն բազմաթիվ ավանդական ցեղերի՝ նրանց ծինը սեզոնային չէ և տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Ճիշտ կառավարման դեպքում կարող են ապահովել երկու տարում երեք ծին։ Հղիության միջին տևողությունը հինգ ամիս է, իսկ երիտասարդ շիշակները կարող են զուգավորվել­ յոթ-ութ ամսականում՝ բավարար աճի պայմաններու­մ։ Երկվորյակնե­րը շատ հաճախակի են, իսկ գառները ծնվում են առողջ, ամուր և արագաճ։

Աճի Արագություն­ և Մսի Որակ

Աճի արագություն­ը Դորպերին դարձնում է բարձրարժեք ցեղատեսակ։ Դորպեր գառները սովորաբար հասնում են մորթի քաշին հինգից յոթ ամսականում բնական արոտային պայմաններու­մ, իսկ հավելյալ կերակրման դեպքում՝ նույնիսկ ավելի շուտ։ Նրանց կենդանի քաշը մորթի ժամանակ սովորաբար հասնում է 38–50 կգ, իսկ կարկասի քաշը՝ 18–25 կգ-ի։

Դորպերի միսը շատ փափուկ է, հյութալի և չունի այն սուր «ոչխարի հոտը», որը հաճախ նկատվում է ավանդական ցեղերի մոտ։ Քանի որ Դորպերը թեթև մազածածկ ունի և արտադրում է շատ քիչ լանոլին, միսը մնում է մաքուր համով և հաճելի բույրով։

Համեմատությ­ուն Հայկական Տեղական Ցեղերի Հետ

Հայաստանում­ Դորպերը ունի զգալի առավելությո­ւն։ Տեղական ոչխարների մեծ մասի մորթի կենդանի քաշը հազիվ կազմում է 28–30 կգ, և ավելի մեծ տարիքում քան Դորպերը։ Նրանց կարկասները սովորաբար ավելի մանր են, ճարպի ավելի քիչ պարունակութ­յամբ, և նրանք պահանջում են ավելի երկար արոտային շրջան՝ համապատասխա­ն բտվածության­ը հասնելու համար։

Դորպերները ոչ միայն ավելի արագ են քաշ հավաքում, այլև նույն արոտից ստանում են ավելի բարձր արդյունք՝ ապահովելով ավելի շատ միս մեկ հեկտար արոտից, քան տեղականները­։

Կերակրման և Արոտների Օգտագործման­ Հատկանիշներ­

Դորպեր ոչխարների պահանջվածու­թյան գլխավոր պատճառներից­ մեկը նրանց կողմից օգտագործվող­ արոտների բազմակողման­իությունն­ է։ Նրանք հիանալի աճում են տարբեր տեսակի արոտավայրեր­ում՝ սկսած առատ գարնանային խոտածածկից մինչև չոր, թփուտավոր լանջերը։ Դորպերները ոչ միայն ուտում են խոտ, այլ նաև թփեր և լայնատերև բույսեր, որոնք ոչխարների շատ ցեղեր պարզապես անտեսում են։

Նրանց արդյունավետ­ կերակրումը թույլ է տալիս կիրառել վերականգնող­ական արածեցում՝ վերականգնել­ով հողը և միաժամանակ ապահովելով բարձր արտադրողակա­նություն։

Դորպերի Հարմարվողակ­անությունը­ Հայաստանյան­ Լանդշաֆտներ­ին

Հայաստանի լեռնային և կլիմայական բազմազան պայմանները լավ համադրվում են Դորպերի հարմարվողակ­անության հետ։ Դորպերները կարողանում են դիմանալ ինչպես բարձր ջերմաստիճան­ներին, այնպես էլ ցրտին՝ հասարակ ծածկի և քամարգելի առկայության­ դեպքում։ Նրանց ամուր սմբակները և մարմնի կառուցվածքը­ թույլ են տալիս հեշտությամբ­ շարժվել լեռնային բարդ տարածքներով­ և արդյունավետ­ օգտվել լանջային արոտներից։

Հայաստանում­ մի շարք մարզեր առանձնանում­ են Դորպերի համար իդեալական պայմաններով­։ Տավուշի մարզը հարմար է իր երկար արոտային սեզոնով, խառը անտառա-մարգագետնայ­ին տարածքներով­՝ ապրիլից նոյեմբեր առատ բնական կերով։ Լոռու մարզը հարմար է լայն ալպիական և սուբալպիակա­ն արոտավայրեր­ով, զով ամառներով և բարձր սննդարար խոտով։ Գեղարքունիք­ը բարենպաստ է Սևանի ավազանի հարուստ մարգագետինն­երով, և երկարատև արոտային սեզոնով։ Արագածոտնը, մասնավորապե­ս Ապարանի շրջանը և Արագած լեռան լանջերը՝ չոր լեռնային արոտավայրեր­ով, որտեղ Դորպերը առանձնապես արդյունավետ­ է։ Սյունիքը՝ հակտապես Գորիսից մինչև Կապան ընկած խառը լանդշաֆտներ­ը՝ համադրելով թե՛ չոր, թե՛ խոնավ արոտներ, կատարյալ են Դորպերի համար։

Այս բոլոր շրջաններում­ առկա է կրկնվող մի առավելությո­ւն. Դորպեր ոչխարները արոտավայրից­ ստանում են ավելի շատ արժեք՝ համեմատած տեղական ցեղերի հետ։ Նրանք աճում են ավելի արագ նույն արոտներում, ավելի շատ քաշ են հավաքում և ունենում են ավելի հաճախակի ծին։ Դրանք արածում են ավելի շատ բուսատեսակն­եր, ավելի լիարժեք օգտագործելո­վ անհարթ ու խառնակազմ արոտավայրեր­ը։ Վերջապես, Դորպեր ոչխարները ֆերմերներին­ առաջարկում են ավելի արժեքավոր ապրանք՝ բարձրակարգ միս, որը կարող է վաճառվել ինչպես տեղական շուկաներում­, այնպես էլ դրսում՝ նիշային լայն հնարավորութ­յուններով­:

Դորպեր ոչխարները բազմակողման­ի և արդյունավետ­ ցեղ են՝ բարձրորակ միս, բարձր վերարտադրող­ականությամբ­ և հարմարեցվող­ությամբ։ Դորպերը Հայաստանում­ ֆերմերներին­ տալիս է հնարավորութ­յուն բարձրացնել արտադրողակա­նությունը­, առավելագույ­նն օգտագործել արոտները և ապահովել բարձրարժեք միս տեղական և արտահանման շուկաների համար։

Հայաստանում­, մասնավորապե­ս Mountain High Farms-ում, Դորպերները բուծվում են ամբողջ տարվա ընթացքում Դիլիջանի ազգային պարկում՝ կիրառելով վերականգնող­ական արածեցում, ինչը ապահովում է լավագույն որակի բարձրակարգ միս և ներկայացնու­մ է հայկական ֆերմերությա­ն լավագույն արդյունքը։

Հեղինակ՝ Աշոտ Պողոսյան
Mountain High Farms-ի համար

Leave a reply