Անգուս Ribeye (Կողաչ) vs Անգուս Sirloin (Գոտկատար)․ Ո՞րն ընտրել

Երբ խոսքը վերաբերում է բարձրակարգ Անգուսի միս վայելելուն, ապա քիչ են տարբերակները, որոնք համեմատելի կլինեն այս ցեղի կենդանու հարուստ մարմարայնության, նուրբ կառուցվածքի և բացառիկ համի հետ։ Սակայն իդեալական ստեյք ընտրելիս շատերը հաճախ մտածում են․ Կողաչ՞ (Ribeye), թե՞ Գոտկատար (Sirloin) – ո՞րն է ավելի լավ։ Եկեք մանրամասնորեն ուսումնասիրենք տարբերությունները, որպեսզի ընտրեք Ձեր սեղանի համար լավագույն Անգուսի ստեյքը։

Ճանաչեք Ribeye-ը

Ribeye-ը (Կողաչ) հաճախ անվանում են «ստեյքերի թագավոր»՝ շնորհիվ իր շքեղ մարմարայնության և կարագանման նուրբ կառուցվածքի։ Այն ստացվում է կողոսկրի հատվածից և բարձր է գնահատվում իր նրբության ու հարուստ համի համար։ Բարձր մարմարայնության շնորհիվ նրա յուրաքանչյուր պատառ հյութալի և վայելելի է, ինչի համար էլ Ribeye-ը նախընտրում են նրանք, ովքեր սիրում են զգալ թե ինչպես է այն հալվում բերանում։

Լավագույն պատրաստման եղանակները․ գրիլի վրա, թավայդաղ (pan-searing), կամ անուղղակի կրակի վրա (հետադաղ, կամ reverse sear)։

Mountain High Farms-ի արոտներում աճեցված Ribeye-ը ստացվում է բարձր լեռնային արոտավայրերում բնական ձևով աճեցված Սև Անգուսներից։ Առանց հավելյալ հորմոնների և հակաբիոտիկների, այս կտորն ունի ավելի մաքուր ու հարուստ համ։ Ծագումնաստույգ գործելակերպով աճեցված այս մսի դեպքում կարող եք վստահ լինել, որ յուրաքանչյուր կտոր համապատասխանում է ամենաբարձր որակի և թափանցիկության չափանիշներին։

Ճանաչեք Sirloin-ը

Sirloin-ը (Գոտկատար) ստացվում է կենդանու հետին գոտկային հատվածից և հայտնի է որպես Ribeye-ից ավելի քիչ յուղայնությամբ, սակայն նույնքան համեղ կտոր։ Թեթևակի ավելի պինդ է, սակայն ծամվում է հաճելի, և հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են նրբության և առողջ, ցածր ճարպայնության հավասարակշռություն։ Այն բազմաֆունկցիոնալ է և հրաշալի համադրվում է մարինադների, համեմունքների խառնուրդների կամ պարզապես աղ ու պղպեղի հետ։

Լավագույն պատրաստման եղանակները․ գրիլի վրա, տապակա ջեռոցում կամ սթիր-ֆրայ (արագ տապակում)։

Mountain High Farms-ի Sirloin-ը նույնպես աճեցվում է բնական, լեռնային արոտային պայմաններում։ Արդյունքը՝ մշտապես համեղ, նուրբ և սննդարար միս։ Ինչպես Ribeye-ը, Sirloin-ի կտորները նույնպես ծագումնաստույգ են, և ստացվում են վերականգնողական արածեցման միջոցով։

Ribeye vs. Sirloin․ Ո՞րն ընտրել

  • Համ և մարմարայնություն․ Ribeye-ը հաղթում է իր կարագանման մարմարայնությամբ, իսկ Sirloin-ն ունի ավելի ընդգծված մսելի համ։
  • Նրբություն․ Ribeye-ը բնականաբար ավելի նուրբ է, իսկ Sirloin-ն՝ ավելի յուղազերծ։
  • Պատրաստման ոճեր․ Ribeye-ը փայլում է գրիլի կամ թավայի վրա, մինչդեռ Sirloin-ը հիանալի է գրիլի, խորովման կամ արագ տապակման համար։
  • Սննդային արժեք․ Sirloin-ն ավելի յուղազերծ է, ինչը լավագույն տարբերակն է առողջակերների համար՝ առանց համը զիջելու։

Երկուսն էլ գերազանց ընտրություններ են։ Ամեն ինչ կախված է նրանից, արդյոք նախընտրում եք հալվող մարմարային, թե յուղազերծ և բազմաֆունկցիոնալ ստեյք։

Ինչու ընտրել Mountain High Farms-ի Անգուսի միսը

Mountain High Farms-ի առավելությունը մեր նվիրվածությունն է վերականգնողական արածեցմանը և բնական արոտներով կերերի ապահովմանը։ Մեր Անգուսներն ազատ շրջում են բարձր բազմազանությամբ բարձրադիր արոտներում՝ սնվելով խոտաբույսերով և դեղաբույսերով, որոնք ավելի հարստացնում են մսի համն ու սննդարարությունը։

Արդյունքը՞․ Անգուսի բարձրակարգ միս՝ մարմարայնությամբ, նուրբությամբ և համով։

Mountain High Farms-ում աճեցված յուրաքանչյուր Ribeye կամ Sirloin լիովին ծագումնաստուգելի են՝ արոտից մինչև սեղան, ապահովելով ոչ միայն համ, այլև բնական պայմաններում բարոյական և վերականգնողական աճեցում, որը նպաստում է կենդանիների բարեկեցությանն ու բնության պահպանությանը։

Անկախ նրանից՝ ընտրում եք Ribeye-ի հարուստ մարմարայնությունը կամ Sirloin-ի բազմաֆունկցիոնալությունը, Mountain High Farms-ի Անգուսի միսը երաշխավորում է բարձր որակ, գերազանց համ և վստահելի կայունություն։

Լավագույն Անգուս ստեյքի փորձառության համար վստահեք Mountain High Farms-ին՝ որտեղ յուրաքանչյուր պատառ պատմում է լեռնային արոտի, խնամքի և կատարելության մասին։

Leave a reply