Պյութագորասը եւ Հայաստանի անասնապահությունը

Հին հունական փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570–495 թթ.) իր ժամանակից առաջ էր անցել իր գաղափարներով։ Նա հավատում էր, որ թվերը պարզապես մաթեմատիկական միավորներ չեն, այլ՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտող բանալիները։ Ըստ նրա՝ ամեն ինչ կազմված է թվերից։

Նրա թվաբանական հայտնագործությունները ներառում են հանճարեղ արտահայտություններ, օրինակ՝ «Թվերը կառավարում են տիեզերքը», «Աշխարհը կառուցված է թվերի ուժով», «Թվերի գեղեցկությունը կայանում է նրանում, որ դրանք ճշմարտության ամենամաքուր ձևն են»։

Հայաստանի անասնապահության վիճակը դիտարկենք թվերով։

Կենդանիների քանակի անկումը Հայաստանում

2021 թվականին Հայաստանում կար մոտ 613,500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։ Ընդամենը երկու տարի անց՝ 2023-ին, այդ թիվը նվազել է մինչեւ 501,500 գլխի, այդ ընթացքում երկիրը կորցրել է 112,000 գլուխ, այսինքն, ընդամենը երկու տարվա ընթացքում արձանագրվել է գլխաքանակի 18.2% անկում։ Համեմատելով 2014 թ. տվյալների հետ (677,500 գլուխ), վերջին տասնամյակում գլխաքանակի անկումը կազմում է 176,000 գլուխ, կամ 26%։

Եթե, ըստ Պյութագորասի, թվերը չեն ստում, ապա վերոնշյալ թվերը վկայում են Հայաստանի գյուղատնտեսության մեջ խորացող ճգնաժամի մասին։

Շարունակենք իրավիճակի դիտարկումը թվերով։

Մսի ներմուծման կախվածությունը

Քանի դեռ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների քանակը նվազում է, մսի ներմուծումն ավելանում է։ Ամեն տարի Հայաստանը ներմուծում է. 9,000–10,000 տոննա տավարի միս՝ ներքին պահա նջարկի մոտ 20%-ը, 12,000 տոննա խոզի միս՝ պահանջարկի 50–60%-ը, 40,000 տոննա թռչնամիս՝ պահանջարկի 80%-ը։

Եթե անթադրենք, որ ամեն կիլոգրամ ներմուծված մսի համար վճարվում է առնվազն 1,000 դրամ, ապա հայերը ամեն տարի մսի համար այլ երկրների ֆերմերներին վճարում են առնվազն $155 միլիոն։ Տասը տարվա ընթացքում այս թիվը կազմում է առնվազն $1.5 միլիարդ։

Ի՞նչ է պակասում՝ հաշվի առնելով հնարավորությունները

Հայաստանի տարածքի 57%-ը (1,171,650 հա) արոտավայրեր եւ խոտհարքեր են։ Այնուամենայնիվ, այս ռեսուրսի մեծ մասը (80%) հեռահար է եւ չի օգտագործվում։ Հասանելի 20%-ը գերարածեցման պատճառով արդեն դեգրադացվել է։

Եթե վերականգնողական արածեցման համակարգ ներդրվի չօգտագործվող արոտավայրերի միայն 25%-ում (250,000 հա), եւ յուրաքանչյուր հեկտարից ստացվի 250 կգ միս, ապա կարելի է տարեկան արտադրել 62,500 տոննա միս՝ բավարարելով ներմուծման ծավալները։ Սա կբերի մոտ $156 միլիոն տարեկան եկամուտ։

Ըստ Պյութագորասի՝ թվերը ցույց են տալիս ճշմարտությունը։ Հայաստանը կարող է եւ պետք է օգտագործի իր ռեսուրսները՝ գյուղական համայնքները վերակենդանացնելու եւ տնտեսությունը ուժեղացնելու համար։

Հեղինակվել է Աշոտ Պողոսյանի կողմից Mountain High Farms-ի համար

Leave a reply