Սեւ Անգուս: Կատարյալ Մսի Ոսկե Չափանիշը
Երբ խոսք է գնում բարձրակարգ մսի մասին՝ Սեւ Անգուսին մրցակից չկա: Ամբողջ աշխարհում ճանաչված իր բացառիկ որակով, այս ցեղը դարձել է նուրբ, համեղ եւ հյութալի մսի հոմանիշը, միս, որը գոհացնում է նույնիսկ ամենախստապահանջ համտեսողին: Այժմ հասկանանք, թե ինչն է Սեւ Անգուսին եւ նրա միսը դարձնում այդքան յուրահատուկ:
Ծագելով Շոտլանդիայի գեղատեսիլ բլուրներից, Սեւ Անգուսն ունի հարուստ պատմություն, որը սկիզբ է առնում 19-րդ դարից: Ցեղի դիմացկունությունը եւ հարմարվողականությունը Սեւ Անգուսներին դարձրել են իդեալական՝ տարբեր կլիմայական պայմանների համար, իսկ նրանց գերազանց գենետիկան հիմք է դրել բացառիկ տավարի մսի աճեցմանը։ Այսօր Սեւ Անգուսն աճեցվում է աշխարհի տարբեր երկրներում, որտեղ նրանք գնահատվում են իրենց կայուն որակով եւ անզուգական համով:
Սեւ Անգուսի մսի գաղտնիքը մարմարայնությունն է: Մարմարայնությունը դա մսի մեջ գտնվող ճարպի բարակ շերտերն են: Այս ներմկանային ճարպը հալչում է պատրաստման ընթացքում, մսին հաղորդելով հարուստ կարագային համեր, ապահովելով մսի նրբությունն ու հյութեղությունը:
Բացի մարմարայնությունից, հետեւյալ գործոնները նպաստում են Սեւ Անգուսի գերազանցությանը. (i) Սեւ Անգուսը կարող է հանգիստ աճել արոտավայրերում՝ առանց հավելյալ կերերի, որտեղ նա ազատ արածում է, եւ նրանից ստացվում է համեղ եւ բարոյապես աճեցված առողջ միս, եւ (ii) Սեւ Անգուսի միսը հարուստ է անհրաժեշտ սննդանյութերով, ներառյալ սպիտակուցը, երկաթը, ցինկը եւ B խմբի վիտամինները, որոնք այն դերձնում են առողջ ընտրություն մսի սիրահարների համար:
Սեւ Անգուսից ստացվում են բազմազան կտորներ, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ հատկանիշներ եւ խոհարարական ներուժ: Ֆիլե մինյոնի փափկությունից սկսած եւ վերջացրած ռիբայի հարուստ համով, Սեւ Անգուսը ապահովում է անզուգական համային փորձառություն: Այլ սիրված կտորներ են Նյու Յորք սթեյքը, սիռլոյնը եւ բրիսքեթը, որոնք առանձնանում են իրենց բյուրահամությամբ։
Քանի որ սպառողները ավելի հաճախ պահանջում են սննդի արտադրության թափանցիկություն, Սեւ Անգուսն առաջարկում է ավելի մեծ գրավչություն: Որոշ Սեւ ֆերմերներ կիրառում են կայուն, թափանցիկ եւ մարդասիրական մեթոդներ (ինչպես, օրինակ, Mountain High Farms-ը), ապահովելով, որ կենդանիները լինեն լավ խնամված եւ առողջ, իսկ շրջակա միջավայրի շահերը՝ հարգված: Այս մոտեցումը ողջունվում է այն սպառողների կողմից, որոնք կարեւորում են բարոյապես արտադրած սնունդը:
Անկախ նրանից՝ Դուք տնային խոհարար եք, թե պրոֆեսիոնալ շեֆ, Սեւ Անգուսը ցանկացած ուտեստ դարձնում է անզուգական։ Խորովեք, տապակեք կամ դաղեք այն թավայում, սակայն ինչպես էլ պատրաստեք, տպավորիչ արդյունքը երաշխավորված է: Զուգակցեք այն կարմիր չոր գինու, թարմ սեզոնային բանջարեղենի կամ Ձեր սիրելի կողային ուտեստների հետ՝ ստեղծելով ուտեստ, որը շեշտում է Սեւ Անգուսի բացառիկ համն ու որակը:
Mountain High Farms-ը Հայաստանում առաջին եւ առայժմ միակ տոհմային Սեւ Անգուսներ աճեցնող ֆերման է։ Մեր առաքելությունն է աճեցնել էկոլոգիապես մաքուր Սեւ Անգուսի միս՝ բացառիկ գենետիկայով օժտված բարձրարժեք կենդանիների բուծման լավագույն ավանդույթները համադրելով վերականգնվող արոտների հետ: Տարվա ամբողջ ընթացքում մեր Սեւ Անգուսներն արածում են լեռնային փարթամ եւ թարմաբույր ալպիական արոտներում` շրջապատված կենսաբազմազանությամբ հարուստ եւ սաղարթախիտ անտառներով:
Mountain High Farms-ի պարզ, միաժամանակ արդյունավետ մոտեցումը սթրեսից զուրկ բնական միջավայրում արածող կենդանիների եւ մաքուր օդով լեռնային զուլալ առվակների ափերին սփռված մարգագետինների փարթամ բուսականության համատեղումն է: Այս բնական ներդաշնակության մեջ աճեցվում է բարձրորակ, առողջարար, նուրբ եւ համային բարձրագույն հատկանիշներով օժտված մթերք, որոնք առաջարկելով հպարտ լինելու հետ միաժամանակ մենք հոգ ենք տանում բնության մասին:
Շոտլանդական ծագումից մինչեւ Հայաստանի բարձր լեռնային մարգագետիններ հասնելը Սեւ Անգուսի գերազանցության ավանդույթի մասն է: Հաջորդ անգամ Ձեր սեղանի համար միս ընտրելիս ընտրեք Mountain High Farms-ի աճեցրած Սեւ Անգուսի միսը, եւ զգացեք տարբերությունը, որը կարող են ստեղծել որակը, խնամքը եւ գերազանց գենետիկան: Դա ոչ միայն ուտեստ է, այլ նաեւ համի տոն է:
Հեղինակվել է Աշոտ Պողոսյանի կողմից Mountain High Farms-ի համար
Leave a reply
Leave a reply