
Մսակեր են արդյոք հայերը՝ այլ ազգերի համեմատ
Հետաքրքիր փաստեր Հայաստանում գրեթե բոլորը գիտեն՝ հայերը մսակեր են։ Ոչ մի տոն կամ հավաքույթ չի անցնում առանց մսային բազմատեսակ ուտեստներով ճոխ զարդարված սեղանների։ Հարսանիքները, ծննդյան տոները, նույնիսկ սովորական ընտանեկան հավաքույթները վերածվում են հայկական մսային խոհանոցի գլուխգործոցների իսկական մրցույթի։ Լինելով աշխարհի ամենահին խոհանոցներից մեկը՝ հայկական խոհանոցը ծանրաբեռնված է մսի վրա։ Խորովածի լայն տեսականին, տարատեսակ տոլմաները, քաբաբները,


