Վերականգնում եւ զարգացում կառավարման միջոցով

Համաշխարհային պարենային ճգնաժամի լուծումը՝ երկրագործության կառուցվածքների վերափոխման միջոցով

Համաշխարհային պարենային ճգնաժամը պահանջում է նորարարական լուծումներ՝ երկրագործության կառուցվածքները վերափոխելու եւ ծախսերը նվազեցնելու համար՝ կայունություն ապահովելու նպատակներով։ Հիմնական մարտահրավերն ակնհայտ է. աշխարհի բնակչությունը կտրուկ աճել է, իսկ կարեւոր ռեսուրսների, մասնավորապես՝ տավարի մսի արտադրությունը, հետ է մնում այդ աճից։


Աճող անհամապատասխանություն. Բնակչության աճն ընդդեմ տավարի մսի արտադրության

Անցած դարի վաթսունականներին աշխարհում ապրում էր մոտ 3 միլիարդ մարդ։ Այսօր այդ թիվն արդեն հասել է 8 միլիարդի, աշխարհի բնակչությունը 2,5 անգամ աճել է ընդամենը 60 տարվա ընթացքում։ Սակայն տավարի մսի արտադրությունը ընդամենը կրկնապատկվել է՝ աճելով 30 միլիոն տոննայից 1960-ականներին մինչև 60 միլիոն տոննա՝ այսօր։

Սա նշանակում է, որ աշխարհում մոտ 2 միլիարդ մարդ չի ստանում տավարի մսի իր չափաբաժինը՝ առանց խնդրի արագ լուծման հեռանկարի։ Խնդիրը խորացնում են նաեւ սրընթաց աճող ծախսերը.

  • Այդ ընթացքում խտացրած կերերի գներն աճել են մոտ յոթ անգամ։
  • Այդ ընթացքում նավթի եւ վառելիքի գներն աճել են մոտ վեց անգամ։

Ավանդական, բարձր ծախսերով անասնապահության մեթոդները (գոմերում պահելը, խտացրած կերերով կերակրելը, եւ այլն) այլեւս կենսունակ բիզնեսներ չեն։ Ֆերմերները պետք է վերանայեն իրենց մոտեցումները։


Նոր մոտեցում. Արոտների վրա հիմնված տավարաբուծություն

Ֆերմերներն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի են կիրառում արոտային արածեցման համակարգերը՝ որպես կայուն եւ ծախսարդյունավետ այլընտրանք։ Գաղափարը պարզ է՝ թողնել, որ կենդանիներն ապրեն իրենց բնական միջավայրում՝ բացառելով ավելորդ ծախսերը։

  1. Գոմերից հրաժարում
    ԽԵԿ ցաղարը, ինչպիսիք են Black Angus, Hereford, եւ Charolais, դիմացկուն են բաց երկնքի տակ պահելու համար։ Հատուկ գոմերի փոխարեն բավական են միայն քամարգելները, որոնք վերացնում են գոմերի կառուցման ու պահպանման բարձր ծախսերը։
  2. Բնական արածեցում
    Արածող կենդանիները կարող են սնվել անմիջապես արոտից՝ կրճատելով թանկարժեք կերով եւ քաղած խոտով կերակրելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, գոմերի մաքրության հետ կապված ծախսերը նույնպես նվազում են։
  3. Աշխատուժի արդյունավետություն
    Արոտներում մեկ աշխատողը կարող է կառավարել մինչեւ 1000 կենդանի, ինչը զգալիորեն նվազեցնում է աշխատուժի ծախսերը։

Վերականգնվող արոտների կառավարման հիմնական մեթոդները

Արտադրողականությունն ու կայունությունը բարձրացնելու համար ֆերմերները պետք է ակտիվորեն կառավարեն իրենց արոտները՝ հետեւյալ մեթոդներով.

1. Ժամանակը գործոն է

Արածեցումը սկսեք միայն այն դեպքում, երբ խոտի բարձրությունն արդեն հասել է 15 սմ-ի։ Արածեցումը սահմանափակեք խոտի 30%-ով, թույլ տալով, որ կենդանիներն ուտեն ամենասննդարար հատվածը, իսկ մնացածը տրորեն կամ թողնեն։ Սա արագացնում է վերականգնումն ու հարստացնում հողը բնական պարարտանյութով։

2. Ռոտացիոն արածեցում

Արոտները բաժանեք հատվածների՝ օգտագործելով ցանկապատեր (առավել հարմար են էլեկտրական կամ արեւային էներգիայով աշխատող համակարգերը)։ Կենդանիներին ամեն օր կամ ամեն երկու օրը մեկ տեղափոխեք նոր տարածք։ Սա խթանում է կենդանիներին ուտել թարմ ու սննդարար խոտ։

3. Հանգիստ եւ վերականգնում

Արածած տարածքներին տվեք 45 օր (կամ ավելի՝ կախված կլիմայական պայմաններից) հանգստանալու հնարավորություն՝ վերականգնվելու համար։ Հետո կրկնեք գործընթացը՝ խթանելով խոտի աճն ու խորացնելով բույսերի արմատային համակարգը։


Վերականգնողական արածեցման օգուտները

  1. Տնտեսական օգուտներ
    • Կրճատում է կախվածությունը թանկարժեք կերերից, քաղած խոտից եւ պարարտանյութերից։
    • Վերացնում է գոմերի բարձր ծախսերը, դարձնելով ֆերման ավելի շահավետ։
  2. Առողջ արոտներ
    • Արածեցման եւ հանգստի ցիկլերը վերականգնում են բուսականությունը, բարելավում հողի բերրիությունն ու խորացնում արմատային համակարգերը։
    • Տարեցտարի բարձրացնում են հողի դիմադրողականությունը երաշտի նկատմամբ։
  3. Դիմացկուն կենդանիներ
    • Կանաչ խոտի շարունակական հասանելիությունը բարելավում է կենդանիների առողջությունն ու արտադրողականությունը։
    • Նվազեցնում է հիվանդությունների վտանգները, որոնք հաճախ կապված են փակ տարածքներում կենդանիներին պահելու հետ։

Մոդել Հայաստանի եւ նման երկրների համար

Արկրները, ինչպիսիք են Հայաստանը, որոնք ունեն հեռագնա արոտներ, բայց սահմանափակ կերի եւ վառելիքի ռեսուրսներ, հատկապես լավ դիրքում են, որպեսզի կիրառեն վերականգնողական արածեցման մեթոդը։

  • Տավարի մսի արտադրությունն առանց բարձրարժեք ռեսուրսների կախվածության կարող է զգալիորեն աճել։
  • Արոտների բնական համակարգերի վերականգնումը կպահպանի երկրի բնապահպանական կայունությունը։

Ֆերմերի դերը՝ համագործակցություն բնության հետ

Ֆերմերները չեն կարող վերահսկել անձրեւը, արեւը կամ եղանակը, բայց կարող են համագործակցել բնության հետ՝ ստեղծելով կայուն էկոհամակարգեր։ Վերականգնողական արածեցումը պարզապես մեթոդ չէ, այն փիլիսոփայություն է։ Հողի առողջության վրա կենտրոնանալով՝ ֆերմերները ստեղծում են մի համակարգ, որտեղ արոտներն ապահովում են կենդանիների աճը, իսկ կենդանիները՝ իրենց հերթին, վերականգնում են արոտները։

Այս մոտեցմամբ առաջնահերթությունները փոխվում են.

  1. Նախ աճեցնել կանաչ ու թարմ խոտ՝ կենդանիների միջոցով։
  2. Այնուհետեւ ստանալ որակյալ տավարի միս եւ կաթ՝ վերականգնված արոտներից։

Հեռանկարը

Համաշխարհային պարենային ճգնաժամը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է կրճատել ավելորդ ծախսերը եւ անցնել ավելի կայուն երկրագործական համակարգերի։ Վերականգնողական արածեցումը ապահովում է հաղթանակային լուծում՝ առողջ կենդանիներ, արդյունավետ արոտներ եւ կաւուն ապագա ֆերմերերի համար։

Հեղինակվել է Աշոտ Պողոսյանի կողմից՝ Mountain High Farms-ի համար

Leave a reply