Անգուս կենդանու քաշը և դրա նշանակությունը մսի որակի համար

Երբ խոսքը գնում է բարձրակարգ մսի մասին, Անգուս կենդանու քաշը պարզապես վիճակագրական տվյալ չէ․ այն անմիջական կապ ունի մսի ելունքի, փափկության և համի վրա։ Ֆերմերների, խոհարարների և սպառողների համար Անգուս կենդանու քաշի ճիշտ ըմբռնումը օգնում է կանխատեսել մորթից հետո ստացվող մսի քանակը (կենդանի քաշից մինչև կարկասի և կտորների քաշը), ինչպես նաև ապահովել ճաշացանկերի համաչափությունը՝ պահպանելով այդ բարձրակարգ մսի որակային հեղինակությունը։

Ինչքան է Անգուս կենդանու քաշը

Անգուս կենդանիները բնականից մկանուտ և լավ մարմարայնացված են, ինչի շնորհիվ համարվում են աշխարհի ամենապահանջված մսատու ցեղերից մեկը։ Միջին հաշվով՝

  • Հասուն Անգուս կովը կշռում է 450–590 կգ (կենդանի քաշով)։
  • Անգուս ցուլերը կարող են հասնել 820 կգ և ավելին։

Քաշը կախված է գենետիկայից, մարմնակազմի գործակցից (Body Condition Score, կամ BCS), տարիքից, սննդակարգից և արոտների որակից։ Բարեխառն, սննդանյութերով հարուստ արոտավայրերում աճեցվող կենդանիները զարգացնում են կայուն մկանային զանգված և իդեալական մարմարայնություն, ինչի արդյունքում ստացվում է ավելի համեղ միս։ Վերջնաբտված կենդանու սպանդային ելքը (կարկասի և կենդանի քաշի հարաբերակցությունը) սովորաբար կազմում է 58–63%, իսկ կտորները կազմում են կարկասի քաշի մոտ 65–75%, կախված կտրատման սխեմայից, ոսկրով կամ առանց ոսկորի կտորներ ստանալուց, և ճարպածածկի մակարդակից։

Տարբեր քաշերի դեպքում մսի ելունքը

  • Կենդանի քաշը՝ 500 կգ → կարկասի քաշը՝ մոտ 300 կգ (60%) → կտորների քաշը՝ մոտ 210 կգ (70%)
  • Կենդանի քաշը՝ 550 կգ → կարկասի քաշը՝ մոտ 330 կգ (60%) → կտորների քաշը՝ մոտ 231 կգ (70%)
  • Կենդանի քաշը՝ 600 կգ → կարկասի քաշը՝ մոտ 360 կգ (60%) → կտորների քաշը՝ մոտ 252 կգ (70%)
Կենդանի քաշ (կգ)Կարկաս (60%)Կտորներ (70% կարկասից)
500300210
550330231
600360252

Տարիքը և քաշը՝ որպես համը որոշող հավասարակշռություն

Քաշը որոշում է մսի քանակը, մինչդեռ տարիքը ազդում է մսի փափկության, կապող հյուսվածքների զարգացման և համի խտության վրա։ Վերջնաբտման ռազմավարությունը (արոտային վերջնաբտում կամ հավելյալ հացահատիկային վերջնաբտում), կենդանիների տեղափոխման ընթացքում տարած սթրեսը, ինչպես նաև հնեցման ձևը և տևողությունը (չոր կամ խոնավ հնեցում) նույնպես ձևավորում են մսի վերջնական համային հատկանիշները։

  • 12–24 ամսական տարիքում՝ երիտասարդ Անգուսները տալիս են փափուկ և մեղմ համով միս՝ իդեալական բարձրակարգ ստեյքերի և ջեռոցում տապակայի համար։ Ճիշտ վերջնաբտման դեպքում միջմկանային ճարպը (մարմարայնությունը) ապահովում է հյութալիություն։
  • 24 ամսականից բարձր տարիքում՝ ավելի ծանր և հասուն կենդանիները տալիս են ավելի շատ միս՝ հարուստ, խորը համով և մի փոքր ավելի պինդ կառուցվածքով։ Ճիշտ հնեցումը և վերջնաբտումը հավասարակշռում են փափկությունը՝ պահպանելով համի խորությունը։

Տարիքի և քաշի ճիշտ հավասարակշռությունը առանցքային է՝ միսը և՛ հյութեղ, և՛ համեղ դարձնելու համար։ Բարձրակարգ միս ստանալուն միտված գործողություններում “ոսկե միջինն” այն քաշն է, որն ապահովում է բավարար մարմարայնություն՝ առանց ավելորդ ճարպածածկ կուտակելու։

Ինչու է Անգուսի քաշը կարևոր մսի ելքի համար

Ճիշտ վերջնաբտված ծանր կենդանին տալիս է ավելի շատ միս, սակայն քանակը դեռևս չի նշանակում որակ։ Բարձրակարգ Անգուսի միսը ստացվում է այն կենդանիներից, որոնք հասել են կենդանի քաշի և ճարպի հավասարաչափ բաշխման իդեալական բալանսին՝ արդյունքում ունենալով.

  • Հավասարաչափ մարմարայնություն՝ բարձրակարգ կտորներում փափկություն և հյութեղություն ապահովելու համար։
  • Կանխատեսելի արդյունք՝ սթեյքերից մինչև դանդաղ եփվող կտորների պատրաստման ժամանակ։
  • Կայուն համ՝ սթեյքերից մինչև բուրգերների պատրաստման դեպքում, մսի և ճարպի ճիշտ հարաբերակցությամբ։

Խոհարարների և մսագործների համար կենդանու քաշը և վերջնաբտումը որոշում են ճաշացանկի չափաբաժինները, կտորների համաչափությունը և ճաշացանկի գների վերահսկելիությունը։ Ճիշտ քաշով լավ վերջնաբտված Անգուսից ստացվում են ռիբայի (կողաչ), սթրիփլոյնի (բարակ գոտի) և թենդերլոյնի (փափկագոտի) նույնական կտորներ՝ հավասար քաշերով, նվազագույն կորուստներով և ափսեի մեջ գեղեցիկ մատուցմամբ։

Mountain High Farms-ի առավելությունը

Mountain High Farms-ում Անգուսներն աճեցվում են բարձր լեռնային ալպյան արոտավայրերում՝ արածելով վայրի խոտաբույսեր, երեքնուկներ և լայն բացմազանությամբ այլ բուսատեսակներ։ Այդ լայնաբազմազան բուսականությունը և զով կլիման նպաստում են քաշի կայուն ավելացմանը և հավասար մարմարայնությանը՝ առանց ավելորդ ճարպակալման։ Ցածր սթրեսը և խնամքով իրականացվող վերջնաբտումը ապահովում են օպտիմալ սպանդային ելք և կարկասների բարձր որակ։

  • Բացառիկ փափկություն և հարուստ համ՝ խելացի վերջնաբտման և ճիշտ հնեցման շնորհիվ։
  • Սննդանյութերով հարուստ միս՝ բարենպաստ ճարպաթթվային կազմով, ի տարբերություն բացառապես հացահատիկով վերջնաբտված մսերի։
  • Ամբողջական հետագծելիություն՝ արոտից մինչև սեղան, որպեսզի սպառողներն ու խոհարարները իմանան՝ որտեղից է գալիս իրենց միսը։

Ֆերման կիրառում է վերականգնող արածեցման (regenerative grazing) մեթոդներ՝ արոտների հարափոխմամբ, արոտների հանգստի շրջաններերով և հողի առողջության առաջնահերթությամբ։ Սա բարելավում է հողի կենսունակությունը, խթանում կենսաբազմազանությունը և ապահովում կայուն զարգացում՝ միաժամանակ պահպանելով նպատակային քաշերն ու մսի որակի չափանիշները։

Ամփոփում

Անգուս կենդանու քաշի ճիշտ հասկանալը կարևոր է ոչ միայն ֆերմերների, այլև յուրաքանչյուրի համար, ով գնահատում է բարձրակարգ միս։ Տարիքի, գենետիկայի, վերջնաբտման և կենդանի քաշի հավասարակշռված կառավարումը ապահովում է այն փափկությունը, հյութալիությունը և համը, որի շնորհիվ Անգուսը հայտնի է ամբողջ աշխարհում։

Ընտրելով Mountain High Farms-ի Անգուսի միսը՝ դուք ոչ միայն ստանում եք բացառիկ համ, այլև աջակցում եք կայուն գյուղատնտեսությանը, բարոյական երկրագործությանը և Հայաստանի լեռնային արոտավայրերի պահպանությանը։ Ամեն ստեյք, տապակա կամ բուրգեր արտացոլում է քաշի խելամիտ կառավարումը, բնական արածեցմամբ աճեցումը և հարգանքը թե՛ հողի, թե՛ կենդանու նկատմամբ։

Հեղինակվել է Աշոտ Պողոսյանի կողմից՝ Mountain High Farms-ի համար

Leave a reply