Օդից ստացված միս. ինչպես է վերականգնողական միսը փոխում ածխածնի պատմությունը

Մի շատ հզոր ձև կա հաստանալու համար վերականգնողական արածեցումը. մենք պարզապես կենդանի չենք պահում։ Մենք կառավարում ենք ածխածնի շարժը։

Ածխածինը միայն նյութը չէ, որի մասին խոսում են կլիմայական հաշվետվություններում։ Ածխածինը կյանքի տարրն է։ Այն կա օդում։ Այն կա խոտի մեջ։ Այն կա արմատներում։ Այն կա հողում։ Այն կա կենդանու մեջ։ Այն կա մսի մեջ։ Իրական հարցն այն չէ, թե արդյոք միսը պարունակում է ածխածին։ Իրական հարցն այն է, թե որտեղից է գալիս այդ ածխածինը, ինչպես է այն շարժվում համակարգի ներսում, և ինչ է տեղի ունեցել հողի հետ, մինչ միսն աճեցվում է։

Ահա թե ինչու ենք կարող զգուշորեն, բայց ճշմարտացի ասել, որ վերականգնողական միսը ստացվում է օդից։ 

Իհարկե, ոչ միայն օդից։ Մսի համար պետք են նաև արևի լույս, տեղումներ, հողի հանքային նյութեր, կենդանի արմատներ, միկրոօրգանիզմներ, բույսեր, կենդանիներ և ուշադիր կառավարում։ Բայց այն ածխածինը, որը դառնում է խոտ, իսկ հետո դառնում է կենդանու մի մասը, սկսվում է մթնոլորտում եղած ածխաթթու գազից։ Ֆոտոսինթեզի միջոցով կանաչ բույսերը CO₂-ը քաշում են օդից և այն վերածում տերևների, ցողունների, արմատների, շաքարների և կենդանի էներգիայի։ Կենդանիները հավաքում են այդ խոտը և դրա մի մասը վերածում մկանի, ճարպի, ոսկորի և սննդի։

Սա է «օդից ստացված միս» արտահայտության պարզ կենսաբանությունը. օդը դառնում է խոտ, խոտը դառնում է միս։

Բայց ճիշտ կառավարվող կենդանիներն անում են ավելին, քան խոտ ուտելը։ Նրանք նաև խթանում են արոտի նոր աճը։ Ավելի շատ աճող խոտ նշանակում է ավելի շատ ֆոտոսինթեզ։ Ավելի շատ ֆոտոսինթեզ նշանակում է ավելի շատ CO₂-ի կլանում օդից։ Ավելի ուժեղ արմատային աճ նշանակում է ավելի շատ ածխածնի պահուստավորում հողի մեջ։ Սա այն ցիկլն է, որը վերականգնողական արածեցումը դարձնում է արմատապես տարբեր արդյունաբերական մսարտադրությունից։

Արդյունաբերական միսը ստեղծվում է այլ տրամաբանությամբ։

Արդյունաբերական համակարգում կենդանու և արոտի միջև կապը խաթարված է, և կենդանին ավելի շատ կապված է արտադրական շղթայի հետ։ Կերը աճեցվում է առանձին, հնձվում, տեղափոխվում, պահեստավորվում, մշակվում և հասցվում է կենդանուն։ Այրվում է վառելիք, օգտագործվում է տեխնիկա։ Գնվում են պարարտանյութեր և այլ մուտքային ռեսուրսներ։ Կենդանիները կարող են իրենց կյանքի մի մասն անցկացնել խոտի վրա, բայց վերջնական բտմանհամակարգը հաճախ մեծապես կախված է հացահատիկից, կերի տեղափոխումից, փակ պահվածքից և արտաքին ռեսուրսներից։

Այդ համակարգը կարող է մեծ ծավալով միս արտադրել, բայց ունի ծանր ածխածնային գին։ Արդյունաբերական մսի ածխածնային հետքը հաճախ գնահատվում է մոտ 20-ից 35 կիլոգրամ CO₂-համարժեք՝ մեկ կիլոգրամ մսի հաշվով։ Սա է արդյունաբերական մսի ածխածնային պատմությունը. կենդանին արտանետում է մեթան, կերի համակարգը օգտագործում է էներգիա, գոմաղբը ստեղծում է արտանետումներ, և վերջնական արտադրանքը մնում է ածխածնային առումով դրական։

Վերականգնողական միսը փոխում է այս պատմությունը, որովհետև փոխում է կենդանու ազդեցությունը արոտի վրա։

Կենդանին շարունակում է արտանետել մեթան։ Վերականգնողական արածեցումը դա չի ժխտում։ Տարբերությունն այն է, որ լավ կառավարվող արոտը ֆոտոսինթեզի միջոցով նաև ավելի շատ ածխաթթու գազ է կլանում օդից և դրա մի մասը պահուստավորում հողում։ Երբ հողում կլանվողածխածինը գերազանցում է կենդանու և ֆերմայի համակարգի արտանետումները, միսը դառնում էածխածնային առումով բացասական։

Կանաչ տերևը ածխածին որսացող մեքենա է։ Որքան շատ ակտիվ կանաչ տերև ունի արոտը, այնքան շատ արևի լույս է այն որսում և այնքան շատ CO₂ է կարողանում կլանել օդից։ Վերականգնողական արածեցումը վերցնում է տերևի միայն մի մասը և արոտին տալիս է բավարար ժամանակ վերականգնվելու համար։ Վերականգնման ընթացքում բույսը նորից աճում է, ֆոտոսինթեզը ուժեղանում է, արմատները վերակառուցվում են, և ավելի շատ ածխածին է կլանում հողի տակ։

Ավելի շատ ֆոտոսինթեզ նշանակում է ավելի շատ CO₂՝ օդից կլանված։ Ավելի շատ արմատային աճ և արմատային արտազատումներ նշանակում են ավելի շատ ածխածին՝ հողի միկրոօրգանիզմներին կերակրելու համար։ Ավելի ակտիվ միկրոբային կյանք նշանակում է ավելի շատ հողի օրգանական նյութ։ Ավելի շատ օրգանական նյութ նշանակում է ավելի շատ ածխածին՝ կլանված հողի մեջ։

Գիտական թվերը ցույց են տալիս, թե ինչու է սա կարևոր։

Արածեցման բարելավված կառավարման արդյունքում օդից կլանվում է մոտ 0.28-ից 0.30 տոննա ածխածին՝ մեկ հեկտարի հաշվով։ Եթե այն վերածենք ածխաթթու գազի, ապա դա կազմում է մոտ 1.0-ից 1.1 տոննա CO₂՝ տարեկան մեկ հեկտարի հաշվով։

Ավելի ադապտիվ բազմատեղամասային արածեցման ուսումնասիրությունները ցույց են տվել շատ ավելի բարձր արդյունքներ։ Մեկ ուսումնասիրություն չափել է տարեկան մոտ 3.59 տոննա ածխածնի կուտակում մեկ հեկտարի հաշվով։ CO₂-ի հաշվարկով դա մոտ 13.2 տոննա CO₂ է՝ տարեկան օդից կլանված և հողում պահուստավորված մեկ հեկտարի հաշվով։

Այդ մակարդակի ածխածնային կուտակումը փոխում է մսի վերջնական ածխածնային հետքը։ Նույն ուսումնասիրության մեջ, երբ հողի ածխածինը ներառվել է հաշվարկում,  մսի բտման փուլը մեկ կիլոգրամ կարկասային քաշի հաշվով մոտ +9.62 կիլոգրամ CO₂-համարժեքից անցել է մոտ –6.65 կիլոգրամի։ Մեկ այլ համեմատության մեջ ադապտիվ բազմատեղամասային արածեցում ունեցող ֆերմաները ունեցել են մոտ 13% ավելի շատ հողում կուտակված ածխածին, քան շարունակական արածեցում ունեցող ֆերմաները։ Դա հավասար է մոտ 9 տոննա ավելի ածխածնի մեկ հեկտարի հաշվով, կամ մոտ 33 տոննա ավելի CO₂-ի՝ կլանված մեկ հեկտարում։

ԱՄՆ-ում White Oak Pastures-ի հայտնի գնահատումը նույն սկզբունքն է ցույց տվել ֆերմայի մակարդակով. նրա արոտային համակարգը հողում ավելի շատ ածխածին է կլանել, քան կենդանիներն արտանետել են՝ արդյունքում ստանալով մոտ –3.5 կիլոգրամ CO₂-համարժեք բացասական հետք մեկ կիլոգրամ մսի հաշվով։

Այսպես է վերականգնողական եղանակով աճեցված միսը դառնում ածխածնային առումով բացասական։

Ածխածնային բացասական միս չի նշանակում, որ կենդանին ոչինչ չի արտանետում։ Դա նշանակում է, որ կառավարվող արոտը ավելի շատ ածխածին է կլանում և պահում, քան մսարտադրական համակարգն արտանետում է։ Բացասական թիվը գալիս է հաշվեկշռից. մի կողմում արտանետումներն են, մյուս կողմում՝ հողի ածխածնի կուտակումը։

Այստեղ է, որ արդյունաբերական և վերականգնողական մսի պատմությունները ամբողջությամբտարբերվում են։

Արդյունաբերական միսը սովորաբար ածխածնային արտանետումների պատմություն է։ Վերականգնողական միսը ածխածնի ցիկլի պատմություն է։

Արդյունաբերական միսը ստեղծվում է կենդանուն արտադրական շղթայով կերակրելու միջոցով։ Վերականգնողական միսը ստեղծվում է կենդանուն ֆոտոսինթեզով կերակրելու միջոցով։

Արդյունաբերական միսը մեծապես կախված է արտաքին կերից և մուտքային ռեսուրսներից։ Վերականգնողական միսը կախված է կենդանի արոտից։

Արդյունաբերական միսը հողը թողնում է պատմությունից դուրս։ Վերականգնողական միսը հողը դնում է պատմության կենտրոնում։

Տարբերությունը կարևոր է նաև մարդու սննդի որակի տեսանկյունից։

Հացահատիկով բտված միսը սովորաբար նախատեսված է արագ գիրացման, քաշի ավելացման և շուկայի համար համաչափ արտադրանք ստանալու համար։ Արոտային միսը ստացվում է կենդանիներից, որոնք ուտում են կենդանի կանաչ զանգված։ Խոտով և հացահատիկով բտված մսի համեմատությունները ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ խոտով բտված միսն ունի ավելի բարձր օմեգա-3 ճարպաթթուներ և օմեգա-6-ի ու օմեգա-3-ի ավելի բարենպաստ հարաբերակցություն։

Սա չի նշանակում, որ միսը պետք է ներկայացնել որպես դեղամիջոց։ Բայց կա էական տարբերություն հացահատիկային, արդյունաբերական համակարգից ստացված մսի և կենդանի արոտի վրա աճեցված կենդանիներից ստացված մսի միջև։

Հողի առողջության տարբերությունն ավելի հստակ է։

Արդյունաբերական կերի համակարգերը կամ սխալ կառավարվող արածեցումը խզում ենմսարտադրության և  հողի վերականգնման կապը։ Գերարածեցված արոտը կորցնում է տերևային մակերեսը, արմատային ուժը, հողի ծածկը և ածխածինը։ Ֆիդլոտային արտադրությունը սննդանյութերը կենտրոնացնում է այն հողից հեռու, որտեղ կերը աճեցվել է։

Վերականգնողական արածեցումն անում է հակառակը։ Այն պահում է բույսը աճի մեջ։ Այն պաշտպանում է վերականգնումը։ Այն ածխածինը մղում է հողի մեջ։ Այն կերակրում է միկրոօրգանիզմներին։ Այն կառուցում է հողի օրգանական նյութը։ Այն բարելավում է այն արոտը, որը արտադրում է միսը։

Mountain High Farms-ում հենց սա է վերականգնողական արածեցման իմաստը։ Տավարի միսը միայն կենդանական արտադրանք չէ։ Այն օդի, արևի լույսի, խոտի, հողի և ուշադիր արածեցման կառավարման վերջնական արդյունքն է։

Օդը դառնում է խոտ։

Խոտը դառնում է միս։

Ածխածնի մի մասը վերադառնում է հող։

Արոտը ուժեղանում է։

Ցիկլը շարունակվում է։

Սա է վերականգնողական մսի ածխածնային պատմությունը։

Սա է արդյունաբերական և վերականգնողական եղանակով աճեցված մսի տարբերությունը։

Սա է օդից ստացված միսը։

Հեղինակ՝ Աշոտ Պողոսյան, Mountain High Farms-ի համար

Leave a reply