
Հայաստանի Անասնապահության Անկման Խնդիրը
Պատճառներ, հետևանքներ և հնարավոր լուծումներ Ներածություն Անցած տարի մեր հրապարակած հոդվածում (https://mountainhighfarms.net/հայկական-գյուղատնտեսության-ճգնաժամն/ ) վերլուծել էինք Հայաստանի գյուղատնտեսության ճգնաժամը, դրա պատճառները և առաջարկել էինք մի շարք պարզ, գործնական լուծումներ։ Այդ ժամանակից ի վեր իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ, դատելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, անասնապահությունը մտել է արագընթաց անկման փուլ, որից վերադարձն այս պահին չի երևում։




